Երեք երիտասարդ տղամարդ եւ երեք երիտասարդ կին որոշ ժամանակով տեղավորվել են կատուկ մետաղական պարկուճի մեջ, որտեղ պայմաններն առավելագույնս մոտ են Կարմիր մոլորակի մակերեւույթի պայմաններին:

Մասնագետները փորձում են այդ կերպ ուսումնասիրել մարդկանց պահվածքն իրենց համար նոր աշխարհի պայմաններում, ինչպես նաեւ որոշել մարդու գիտակցության աշխատանքը երկարատեւ տիեզերական ճանապարհորդության ընթացքում:

Խումբն ութ ամիս կանցկացնի մետաղական տնակներում, ընդ որում՝ մասնակիցները մակերես դուրս կգան բացառապես մոդելավորված զբոսանքների համար՝ կիրառելով տիեզերական հսկայական համազգեստ:

Աղբյուրի փոխանցմամբ, NASA-ն ծրագրում է եւս երկու նման փորձ իրականացնել: