Փոփոխված գենետիկայով մարդիկ կարող են IQ-ի շատ բարձր մակարդակ ունենալ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»:
Այս հիպոթեզը հաստատում է պրոֆեսոր Սթիվեն Հսուն: Գիտնականը համարում է, որ փոխելով ժառանագականության միավորը՝ հնարավոր է կտրուկ ավելացնել մարդու ինտելեկտուալ հնարավորությունները:
Հսուն հանգել է եզրակացության, որ մտավոր ունակությունների հետ կապված է ավելի քանի 10 հազար գեն: Եթե դրանցից յուրաքանչյուրը վերծանվի, ապա մոտ ապագայում փորձագետները կզբաղվեն մարդկային էակների մշակմամբ, որոնց IQ-ն 100 անգամ կավելանա: Հսուի հիպոթեզը պաշտպանում են նաեւ այլ գիտնականներ: Նրանք համարում են, որ գենետիկ ինժեներիայի հետագա զարգացումը թույլ կտա սինթեզավորել գեները:




























