ՆԱՍԱ-ի պատվերով ստեղծված մասնավոր Dragon տիեզերանավն ավարտել է  առաքելությունը եւ ընկել Խաղաղ օվկիանոսը, հայտնում է NIA Federation-ը` վկայակոչելով ՆԱՍԱ-ն:  

Աղբյուրը նշում է, որ տիեզերանավը ծովն է ընկել հոկտեմբերի 26-ի գիշերը`  Մեքսիկայի Ստորին Քալիֆորնիա նահանգից հարյուրավոր կմ հեռավորության վրա:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012 թ. մայիսի 22-ին  Dragon տիեզերանավն ուղեւորվել էր ՄՏԿ: Դա պատմության մեջ դեպի ՄՏԿ տիեզերական տրանսպորտի առաջին առեւտրային թռիչքն էր:  2014 թ. մայիսի 30-ին SpaceX-ի գլխավոր տնօրեն եւ ինժեներ Իլոն Մասկը ներկայացրել էր Dragon տիեզերանավի ուղեւորատար տարբերակը, որը կոչվում է  Dragon V2: