ԱՄՆ-ում 11 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: ԱՄՆ արդարադատության նախարարության փոխանցմամբ, ձերբակալվածները, ենթադրաբար աշխատել են Ռուսաստանի կառավարության համար:
Հակահետախուզության տվյալներով,նրանք երկար ժամանակ աշխատել են ԱՄՆ-ում՝ հետախուզական տվյալներ հավաքելով ռուսական հատուկ ծառայությունների համար, հաղորդում է Կորեսպոնդենտը:
Ձերբակալված լրտեսների անունները չեն հաղորդվում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 11-ին էլ մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ տարածքում հետախուզական տվյալներ հավաքելու մեջ:



























