Sony-ն կարող է 2015թ. սկզբին շուկա դուրս բերել 12 դյույմանոց էկրանով պլանշետ, գրում է NEWSru-ն՝ վկայակոչելով Digi Times-ի հրապարակումը:

Աղբյուրը նշում է, որ նոր պլանշետը հզոր է լինելու եւ առաջին հերթին նախատեսված է գրաֆիկայով աշխատողների համար:

Օգոստոսի վերջին հաղորդվել էր, որ մեծ էկրանով պլանշետ է պատրաստվում թողարկել նաեւ Apple ընկերությունը: Խոսքը 12,9 դյույմ էկրանով պլանշետի մասին է: Հաղորդվել էր, որ պլանշետի արտադրությունը կսկսվի  2015 թ. I  քառորդում:

Աղբյուրը նշում է, որ նման սարքերի պահանջարկը չափավոր է եւ առաջիկայում դժվար զգալի աճի: Դա պայմանավորված է ինչպես սարքերի  առանձնահատկությամբ, այնպես էլ այն փաստով, որ պլանշետների համաշխարհային շուկայի աճը դանդաղում է: