Շվեյցարական Բիլ քաղաքում վախճանվել է 82-ամյա Նիկոլա Հայեկը՝ Swatch Group ընկերության հիմնադիրը, որը համարվում է աշխարհում ժամացույցների խոշորագույն արտադրողը:
Հանգուցյալի ժառանգորդը կդառնա նրա որդին՝ Նիկ Հայեկ-կրտսերը, ով ներկայումս զբաղեցնում է ընկերության կառավարչի պաշտոնը եւ վարչական խորհրդի անդամ է, հաղորդում է Dni.ru-ն:
Նշենք, որ Նիկոլա Հայեկը Swatch-ը հիմնադրել է 1983թ.: Նա հասավ շվեյցարական ժամացույցների արտադրության վերածննդին՝ շեշտը դնելով մատչելի ժամացույցների վրա:



























