Իրանում արտակարգ վայրէջք է կատարել օդանավը,. Որում եղել է 150 ուղեւոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նախնական տվյալներով՝ չեն գործել օդանավի անիվները:
Նշենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չի իրանական օդանավերի հետ կապված: 2010-ին Boeing-727 օդանավը Թեհրանի օդանավակայանում վայրէջք էր կատարել միայն օդաչուների վարպետության շնորհիվ: Օդանավի շասսիներից մեկը չէր բացվել, եւ օդաչուն օդանավը կարողացել էր վայրէջքի տանել երկու շասսի վրա: