Հունիսի 29-ին Հունաստանում նախատեսված է 24-ժամյա համընդհանուր գործադուլ կազմակերպել: Ակցիայի մասնակիցները դրանով իրենց բողոքն են հայտնելու իշխանությունների նախաձեռնած ապահովագրական համակարգի բարեփոխումների եւ աշխատանքային օրենսդրության դեմ: Հաղորդում է Pravda.ru-ն:
Մեկ շաբաթ առաջ Հունաստանի իշխանությունները հրապարակել են երկրի նախագահի հրամանագիրը աշխատանքի շուկայի ազատականացման մասին, որը հնարավորություն է տալիս խուսափել խորհրդարանական քննարկումներից: Փաստաթղթի համաձայն, գործատուներին ավելի շատ իրավունքներ է տրվում աշխատակիցներին ազատելու հարցում: Այսպես. եթե ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ, գործատուին թույլ է տրվում մեկ ամսվա ընթացքում ազատվել աշխատուժի 5 տոկոսից: Նախկինում այդ ցուցանիշը 2 տոկոս էր:



























