Ժամանակակից Շվեդիայի տարածքում գիտնականները երկու խառնարան են հայտնաբերել, որոնց առաջացման մասին բացատրությունը մասնագետները ներկայացրել են Scientific Reports գիտական ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ 7.5 կմ շրջագծով Լոկնե խառնարանը, որը տեղակայված է Էստերսունդե քաղաքից 20 կմ դեպի հարավ, եւ հարեւանությամբ գտնվող 700 մետրանոց Մալինգեն խառնարանն առաջացել են 458 մլն տարի առաջ Երկրի վրա աստերոիդի երկու հսկա կտորի ընկնելու պատճառով:

Այս իրադարձությանը, որը կարելի է կոչել «խոշորագույն տիեզերական աղետներից մեկը», նախորդել է աստերոիդների գոտում ուժեղ բախումը, որը տեղի է ունեցել 12 մլն տարի ավելի շուտ:

Բախման արդյունքում գոյացած երկու կտորներն էլ ընկել են ժամանակակից Սկանդինավիայի տարածքում:

Ըստ Informing-ի, մասնագետները կարծում են, որ նման կրկնակի հարվածը կարող էր Երկրի կլիմայի եւ էկոհամակարգի համար ողբերգական հետեւանքների հանգեցնել, որի հետեւանքով եկել է կենդանի օրգանիզմների պոպուլյացիայի կտրուկ փոփոխությամբ բնորոշվող Մեծ Օրդովիական Կենսաբազմազանության ժամանակաշրջանը: