Արեւելք-2010» զորավարժության օպերատիվ-ռազմավարական ակտիվ փուլը Ռուսաստանի  Հեռավոր Արեւելքում մեկնարկել է հունիսի 29-ին։

Զորավարժություններին կմասնակցեն ՌԴ ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ, ռազմաօդային դեսանտի խմբավորումներ, ռազմավարական նշանակության հրթիռային ստորաբաժանումներ։

Բացի պաշտպանության նախարարության զինծառայողներից, զորավարժություններին կմասնակցեն նաեւ ՆԳՆ, ԱԻՆ եւ այլ ստորաբաժանումներ։