Մոսկվայում ավելի քան 50 գնորդներ iPhone-ի նախնական վճարում են կատարել, սակայն հեռախոսն այդպես էլ չեն ստացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքաի իրավապահ մարմիններին:

Աղբյուրի փոխանցմամբ, գնորդներին խաբելու մեջ մեղադրվում են բջջային հեռախոսների վաճառքի խանութներից մեկի աշխատակիցները: «Մոսկվայի կենտրոնական Պրեսնի շրջանում տեղակայված խանութում iPhone 6 նորագույն հեռախոսների հետ կապված խոշոր խարդախություն է բացահայտվել: Ավելի քան 50 մարդ է խաբվել, սակայն հետաքննության ընթացքում դրանց թիվը կարող է մեծանալ», - գործակալությունը մեջբերում է աղբյուրի հայտարարությունը:

Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: