Դաղստանում երկաթուղային Մանաս-Աչի կայարանում ապրանքատար շարժակազմի ճանապարհին պայթուցիկ սարք է պայթել: Արդյունքում ռելսերից դուրս են եկել ջերմաքարշը, որը հրդեհվել է, եւ ջրով լի երկու ցիստեռն, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Գնացքների երթեւեկությունն այդ տարածքում դադարեցվել է: Ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Դեպքի վայրում աշխատում է օպեատիվ-քննչական խումբը:




























