Իսրայելում սկսել են Թուրքիային եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարվածել փողոցներում գովազդային վահանակների միջոցով։
Թուրքական Internetajans-ի փոխանցմամբ՝ Թել Ավիվի փողոցներում գովազդային վահանակների վրա տեղադրվել են ծանր մեղադրանքներ Թուրքիայի եւ Էրդողանի դեմ։
Թել Ավիվի փողոցներում, օրինակ, կարելի հանդիպել հետեւյալ պաստառը. «Էրդողան, 1.5 մլն հայ չի կարող տեսնել այս գրությունը», եւ այլն։
Հիշյալ տեղեկատվության տակ Ալի Դողրոյոլ անունով մեկը թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Էյ, իշխող կուսակցության անդամներ, Հայկական հարցը դեռ չլուծած, ահաբեկչական «ՀԱՄԱՍ»-ի համար Իսրայելին մեզ թշնամի սարքեցիք։ Ցավում եմ ձեր համար։ Mavi Marmara-ի հետ տեղի ունեցածը էրդողանի կուսակցության ձեռքի գործն էր»:


























