Պեկինի արվարձանում հրդեհվել է քիմիական գործարանը: Թունավոր ծուխը տարածվել է միջադեպի տարածքում՝ հազարավոր քառ. մ, հաղորդում է Utro.ru-ն:
Մոտ 100 հրշեջ հաշվարկ վեց ժամ շարունակ հանգցնում է հրդեհը, սակայն այն չի հաջողվում հանգցնել: Առայժմ զոհերի կամ տեղանքի վարակման մասին տեղեկություններ չկան: Պահեստում պահվել են պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն եւ այլ քիմիական ապրանքներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























