Իրանի դատարանները շարունակում են մահվան դատավճիռներ կայացնել անչափահասների նկատմամբ: Միայն 2014թ. Իրանում հանցագործությունը իրականացնելու ժամանակ 18 տարին չլրացած 8 մարդ մահապատժի է ենթարկվել: Ընդհանուր առմամբ, 2013թ. հուլիսից մինչեւ 2014թ. հունիս Իրանում 852 մարդ է մահապատժի ենթարկվել, գրում է The New York Times-ը՝ մեջբերելով Իրանում մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի զեկուցող Ահմեդ Շահիդին:
Զեկուցողի տեղեկություններով՝ Իրանում մահապատիժ է նախատեսվում ամուսնական դավաճանության, խրոնիկ հարբեցողության, թմրանյութերի պահպանման եւ մարդկանց առեւտրով զբաղվելու համար: Հանցագործություն է համարվում նաեւ ատրճանակով մարդկանց վախեցնելը: Իրանում մահվան են դատապարտում նաեւ ազատ կարծիք հայտնելու իրավունքի իրացման համար:
Իր զեկույցում ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրականական կանանց մոտ 66%-ը ընտանիքներում բռնությունների է ենթարկվում: Իրանում մինչ օրս 5 մլն վեբ-կայքերի մուտքը արգելափակված է:




























