Ռուսաստանցի հաքերները կոտրում են ՆԱՏՕ-ի համակարգչային համակարգերը եւ դաշինքի գորողությունների մասին արժեքվոր տվյալներ գողանում: Այս մասին հաղորդում է «Պրոնեդրան»՝ վկայակոչելով համակարգչային անվտանգության ոլորտում աշխատող ամերիկյան FireEye-ի զեկույցը:
Ընկերությունն իր զեկույցում նշել է, որ Ռուսաստանը համակարգչային համակարգերում բարդ գործողություններ իրականացնող առաջատար երկրներից է:
Աղբյուրը, վկայակոչելով զեկույցը, նշում է, որ ռուսաստանցի հաքերները պարբերական կիբերհարձակումներ են իրականացնում ՆԱՏՕ-ի եւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների դեմ` 2007 թ.-ից ի վեր: Հարձակումների է ենթարկվում նաեւ Վրաստանը:
Հաքերների համար մեծ հետաքրքրություն են առաջացնում քաղաքական եւ պաշտպանական բնույթի տեղեկությունները: Օրինակ` ռուսաստանցի հաքերները փորձել են ծրագրեր ներդնել Պենտագոնի համար պաշտպանական պատվերներ կատարող ընկերությունների համակարգերում:




























