Jankenpopp կեղծանվամբ հանդես եկող ֆրանսիացի նկարիչը կայք է մշակել, որը որպես գոյություն չունեցող Windows 93 օպերացիոն համակարգ է ներկայանում բրաուզերի պատուհանում, հայտնում է «Մեդուզա» պորտալը:

Tjournal –ը նշում է, որ Windows 93-ում կարելի է բացել միանգամից մի քանի պատուհան, փակել եւ փոխել չափը: Օպերացիոն համակարգն ստեղծվել է, որպեսզի այն հնարավոր լինի ժամերով փորփրել:   Օրինակ` վիրտուալ զամբյուղում աղբ ուտող կովի պատկեր է թաքցրած, իսկ «С» սկավառակում կարելի է օպերացիոն համակարգում ներդրված խաղերի նույնիսկ ելքային նյութերը գտնել:

Աղբյուրը նշում է, որ Windows 93-ի ծառայությունների մեծամասնությունն իսկապես աշխատում է: Օրինակ` նրանում լիարժեք գրաֆիկական խմբագիր կա, ձայնի սինթեզատոր եւ Cat Explorer գործող բրաուզեր: Windows 93-ն ունի նաեւ  իր Hydra.exe վիրուսը:

Windows 93-ի ստեղծողն իրեն անվանում է «թվային արտիստ». այս հասկացության մեջ մտնում են երաժշտությունը, տեսախաղերը, տեսահոլովակները եւ ինստալյացիաները: