92 տարեկան հասակում վախճանվել է Արեւմտյան Վիրջինիայից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Բերդը։

Այսպիսով, Թուրքիան զրկվել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի իր մոլի համախոհներից մեկից։ Բերդը Թուրքիային սատարելու համար արժանացել էր ԱՄՆ-ում թուրքական ասոցիացիաների գագաթնաժողովի պատվավոր պարգեւին։ Թուրքական լրատվամիջոցները Բերդի մահվան մասին հոդվածներում նրան անվանել են Թուրքիայի լավագույն բարեկամը ԱՄՆ Սենատում։

Իր ժխտողականության մեջ Բերդն այնքան հեռու էր գնացել, որ ասել էր։ «Պատմաբանները համաձայն չեն այն բանի հետ՝ ինչ է կատարվել Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների ընթացքում»։