Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական եւ հրշեջ 15 մեքենաներ:
Բոլոր աշխատակիցները տարհանվել են շենքից, երբ բռնկվել են էլեկտրալարերը, հաղորդում է Գրուզիա Օnline-ը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, հրդեհ տեղի է ուենցել շենքի տանիքին: Ենթադրաբար այն սկսվել է հաղորդալարերի կարճ միացման արդյունքում:



























