Արեգակնային համակարգի մնացած բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Երկրի եւ Լուսնի միջեւ: Այս բացահայտումը զարմացրել է ամերիկյան NASA-ի գիտնականներին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ Երկրի եւ Լուսնի միջին հեռավորությունը 384 400 կմ է: NASA-ի մասնագիտները կարողացել են այդ միջակայքում տեղավորել Արեգակնային համակարգի բոլոր մյուս մոլորակները: Այժմ գիտնականները գուշակում են՝ համընկնումն արդյոք պատահակա՞ն է, թե՞ ամեն ինչ մտածված է: «Հարցադրման լիովին անհեթեթությամբ հանդերձ, այն 100 տոկոսով զուրկ չէ իմաստից», - պարբերականը մեջբերում է Լեսթերի համալսարանի ֆիզիկայի եւ աստղագիտության բաժնի աշխատակից Ջոն Բրիջեսի խոսքերը:
«Պատկերացնենք, որ մոլորակները իսկապես Երկրի եւ Լուսնի միջեւ շարք են կանգնել: Ի՞նչ կլինի: Յուպիտերը կսկսի կլանել նրանց: Մեկ շաբաթում բոլորին «կներծծի»: Արդյունքում մեկ հսկայական մոլորակ կձեւավորվի: Նմանատիպ դեպքեր բացահայտվել են այլ աստղային համակարգերում, դրանք կոչվում են «Տաք Յուպիտերներ», - հայտարարել է գիտնականը:
Նրա կարծիքով, մոլորակների աղետալի խառնատեղումը բացառված է: Սակայն ինչ-որ տեղ, հնարավոր է նաեւ կատարվի: Դեռեւս հանելուկ է մնում, թե ինչու Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Երկրի եւ Լուսնի միջեւ:































