Beeline-ը եւ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը հայտարարում են համագործակցության շարունակության մասին:  Ընկերությունը, որպես գլխավոր հովանավոր,  կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել քառյակին՝ Հայաստանում եւ  արտասահմանյան երկրներում 2014-2015թթ. կայանալիք ողջ համերգաշրջանի ընթացքում։

«Մենք հպարտ ենք համագործակցության շարունակության համար, որը հանդիսանում է մեր ընկերության սոցիալական պատասխանատվության փայլուն օրինակ՝ ուղղված պրոֆեսիոնալիզմի եւ դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը: Ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը շարունակում է մշակութային զարգացման իր առաքելությունը եւ այդպիսով օգնում է մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Վստահ եմ, որ նոր համերգաշրջանում Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով եւ պարգեւներով», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք բարձր ենք գնահատում Beeline-ի ուշադրությունն ու ցանկությունը մեր համերգային գործունեության աջակցման հարցում: Մեկ տարվա ընթացում մենք միասին կարողացանք ամուր հիմք կառուցել Հայաստանում դասական երաժշտության ապագայի եւ զարգացման համար: Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ, որը կիսում է մեր հետ մեծ սերը դեպի դասական երաժշտությունը», - ասացին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները։

Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում եւ դարձել  են հայտնի ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն արժանացել  է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների եւ ըստ արժանվույն է ներկայացրել հայրենիքը համաշխարհային բեմերում միջազգային համերգների ժամանակ: 2014 թ. հոկտեմբերին Կալուգայում կայացած Ժամանակակից Երաժշտության Երկրորդ Միջազգային Փառատոնին Քառյակն արժանացել է  «XX դարի Կոմպոզիտոր» առաջին միցանակին` արժանի գովասանական արձագանքներ ստանալով Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների առաջատար երաժիշտների ու կոմպոզիտորների կողմից:

Beeline-ի աջակցությամբ Քառյակը համեգային շրջագայություններ կունենա Հայաստանում եւ արտերկրում, ինչպես նաեւ կանցկացնի բարեգործական համերգներ անապահով ընտանիքների եւ Հայաստանի մանկատների երեխաների համար: