Google-ը Հոնկոնգում դադարեցրել է չինացի օգտվողների չգրաքննվող կայքէջի վերահասցեագրումն այն բանից հետո, երբ իշխանությունները սպառնացել են հետ կանչել հիշյալ ընկերությանը տրված արտոնագիրը։
Շնորհիվ նոր ալգորիթմի՝ օգտատերերը կգնան էջ, որտեղ կկարողանան հոնկոնգյան կայքէջի հղում ստանալ եւ այնտեղ հայտնվել ինքնուրույն կերպով։ Ընկերությունը հույս է հայտնել, որ այդ միջոցները թույլ կտան պահպանել լիցենզիան, հայտնում է «Բալթինֆոն»։
Հիշեցնենք, որ Google-ը եւ Չինաստանը միմյանց հետ հակամարտության մեջ են՝ Google-ի էլեկտրոնային փոստարկղերի վրա կատարված հաքերային հարձակումներից հետո։



























