Boeingընկերությունը Փարիզում ցուցադրել է նոր անօդաչու ScanEagle 2 օդանավը, հայտնում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով Flighgtlobal-ը:

Նոր սարքն ունի ավելի հուսալի շարժիչ: Բացի այդ, կոնստրուկտորները մեծացրել են սարքի քթամասը, որի շնորհիվ ScanEagle 2-ն ավելի շատ օգտակար բեռ կկրի, այդ թվում՝ միաժամանակ ցերեկային եւ գիշերային տեսահսկման սարքեր:

Ըստ աղբյուրի՝  սարքը կարող է օգտագործվել ոչ միայն ռազմական, այլեւ կոմերցիոն նպատակներով: Ձեռնարկությունը նոր սարքի պատվերներ կսկսի ընդունել 2015 թ.: Ընկերությունը քննարկում է առաջին սերնդի անօդաչու օդանավերն  արդիականացնելու հնարավորությունը՝ գոյություն ունեցող օպերատորների համար: 

Անօդաչու օդանավը զարգացնում է մինչեւ 148 կմ/ժ արագություն, կարող է  կրել մինչեւ 3,4 կգ օգտակար բեռ եւ օդում մնալ 24 ժամից ավելի: