Ղըրղզստանում Սահմանադրության նոր նախագծի շուրջ հանրաքվեի անցկացումը երկրում կայունության հաստատման տեսանկյունից շատ կարեւոր է։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն։
«Մենք տեսանք, որ միջէթնիկական բախումների արդյունքում շատ փախստականներ անցան հարեւան երկրներ, մարդիկ զոհվեցին, այդ է պատճառը, որ կայունության հաստատման եւ արյունահեղությունը դադարեցնելու տեսանկյունից հանրաքվեի անցկացումը շատ կարեւոր է»,-ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ հանրաքվեն անցել է խաղաղ եւ հանգիստ։



























