Ռուս գիտնականները բացառիկ տվյալներ են ստացել, որոնք հաստատում են, որ տիեզերքում կարող են պահպանվել միկրոօրգանիզմների կենսունակ բջիջներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ռոսկոսմոսը»:
Աղբյուրը նշում է, որ գիտնականները տիեզերքոմ հայտնաբերել են Bacillus տեսակի մանրէ: ՄՏԿ-ի մակերեւույթը տիեզերական փոշու արդյունավետ թակարդ է, որը հավաքում է մանրէներ եւ սնկեր:
Աղբյուրը նշում է, որ տիեզերական հետազոտությունների համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ տիեզերագնացները կայանի մակերեւույթից փոշու նյութի նմուշ են վերցրել: Դրանք արկղի մեջ են դրվել եւ Երկիր բերվել: Լաբորատոր հետազոտությունների ժամանակ բացառիկ արդյունքներ են ստացվել: Տիեզերական փոշու քիմիական եւ կենսաբանական բաղադրության վերաբերյալ ստացված տվյալները գիտնականներին թույլ են տալիս ենթադրել, որ գոյություն ունի «իոնոլորտային վերելակի» մեխանիզմ, որը աերոզոլը Երկրի մակերեւույթից տիեզերք է տեղափոխում:




























