Հոլանդացի ուսանող Ալեք Մոմոնտը մշակել է դեֆիբրիլյատորով հագեցած անօդաչու: Սարքը կարող է հայտնվել սրտի կանգ ունեցող հիվանդի մոտ եւ մեկ րոպեի ընթացքում փրկել նրա կյանքը:
Մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնող ուսանողի նոր հայտնագործության հիմնական առավելությունը սարքի արագությունն է: «Սարքը կարող է հայտնվել տուժածի մոտ մեկ րոպեի ընթացքում, ինչը մարդու կյանքը փրկելու հնարավորությունը բարձրացնում է 8%-ից 80%-ով», - հստակեցրել է հայտնագործողը:
Անօդաչուն գործարկելու համար սրտի նոպայի ականատեսները պետք է անմիջապես շտապ օգնություն կանչեն: Սարքը նման զանգերը գրանցում եւ ուղեւորվում է դեպքի վայր: Սարքին ներկառուցված GPS արբանկյակային համակարգը ընդունակ է որոշել օբյեկտի գտնվելու վայրը եւ այնտեղ հասնել շտապ օգնության մեքենայից շատ ավելի արագ:
ԵՄ-ում տարեկան 800 հազար մարդու մոտ անսպասելի սրտի կանգ է գրանցում, եւ միայն նրանցից 8%-ին է հաջողվում հաղթահարել այն:





























