Ամերիկացիները ավարտին են հասցրել Orion տիեզերանավի կառուցումը, որը կօգտագործվի մարդկանց հեռավոր տիեզերք, լուսանի ուղեծրի սահմաններից դուրս հասցնելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

Տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը նախատեսվում է դեկտեմբերի 4-ին: Նավը բաղկացած կլինի ծառայողական եւ բեռնային մոդուլներից, որոնց ընդհանուրը քաշը կգերազանցի 20 տոննան:

Նոր սարքի շնորհիվ արդեն 2020-ական թթ. ՆԱՍԱ-ն ծրագրում է ուսումնասիրել նաեւ լուսնամերձ աստերոիդը: Տիեզերական ծրագրի իրացման շրջանակներում ՆԱՍԱ-ի մասնագետները 2018թ. ծրագրում են ավարտին հասցնել գերծանր հրթիռակիր Space Launch System-ի (SLS) արդիականացումը: Ակնկալվում է, որ Orion տիեզերանավը փոխարինելու կգա 2011թ. գործածությունից դուրս եկած Space Shuttle-ին եւ ռուսական «Սոյուզին»:

Orion նախագծի գլխավոր կապալառուն Lockheed Martin կոնցեռնն է, որը տիեզերանավի մշակումը սկսել էր 2000-ակա թթ. կեսերից: