Ամերիկացի մասնագետների նոր սարքը մարդուն թույլ կտա հեռակա շփվել սեփական շան հետ:

Նոր սարքում շան տեսքով համակարգչային պլատֆորմ է ստեղծվել` այնտեղ ներդրված տարբեր  ազդանշանային սարքերով: Դրանք կարող են վերահսկել շան վիճակը` սկսած ֆիզիկական պարամետրերից մինչեւ նրա հոգեբանա-զգացմունքային վիճակը, փոխանցում է  Informig.ru-ն:

Բացի դրանից, շան ուղեկիցը կարող է նրան հրահանգներ տալ  դինամիկների եւ  վիբրատորի օգնությամբ:

Գիտնականները վստահ են, որ նորույթը լայն կիրառություն կստանա ծառայողական եւ ընտանի շների վարժեցման  գործում: