Օհայոյի ձեռնարկատերերը ճաշ պատրատելու համար եզակի արեւային սալօջախ են ստեղծել: Սարքը կլանում է արեգակի ջերմությունը եւ տաքանում մինչեւ 290°C: Սարքն իրենից ներկայացնում է 6 սմ տրամագծով վակուումային ապակե խողովակ, որի մեջ էլ տեղադրվում է սննդամթերքով լի երկար շերեփ:

Անդրադարձիչների շնորհիվ տաք արեւային օրվա ընթացքում ճաշը հնարավոր է պատրաստել 10 րոպեի ընթացքում, հայտնում է Kedem-ը: Ստեղծողները պնդում են, որ նման սալօջախի վրա կարելի է խիզախորեն հոթ դոգ, ձվածեղ, ձկնային ֆիլե եւ միս պատրաստել: Շերեփի ծավալը կբավականացնի 4 մարդու: GoSun սարքը կլանում է արեւային լույսի 80%-ը եւ եթե անգամ արեգակը թաքնվում է ամպերի հետեւում, ճաշը շարունակվում է պատրաստվել վակուումային խողովակի ներսում պահպանված տաքությունից: Սարքի արժեքը 280 դոլար է: