Ավստրիացի դիզայներ Կլեմենս Տորգրելը ինքնատիպ ծալվող դռնել է ստեղծել: Նա կարողացել է այլ հայացքով նայել դռանը եւ հետաքրքիր կառույց ստեղծել:
Ըստ «Direct Press»-ի, դիզայների ստեղծած դռները նմանակը չունեն: Մոդելներից մեկն աշխատում է չորս կողմից ծալվող թղթի սկզբունքով, սակայն պատրաստված է պլաստմասից եւ ծալվում է ձեռքի շարժմամբ:
Մյուս մոդելը մետաղից է, կշռում է 200 կգ եւ երկու պտտվող քառակուսու նման է: Ամրացումները թույլ են տալիս դուռը բացել առանց ուղղորդիչների:




























