Ուդմուրտական Բալեզինո գյուղում ձերբակալել են 24-ամյա տեղացու, որին կասկածում են մանկահասակ քրոջ ու եղբոր սպանության մեջ: Այս մասին գրում է NEWSru-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:

«Ուդմուրտիայի քննիչների, ՌՔԿ մասնագետների եւ ոստիկանության համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է տվյալ հանցագործությունը կատարողի անձը: Հանցագործության կատարման մեղադրանքով ձերբակալվել է 1990թ. ծնված տեղի բնակիչը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Սպանված երեխաները ծանոթ են եղել ենթադրյալ մարդասպանի հետ, սակայն վերջինը նրանց հարազատը չէր:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 27-ին իրավապահ մարմիններին էր դիմել Բալեզինո գյուղի 33-ամյա բնակչուհին, ով հաղորդել է իր երկու երեխաների՝ 13-ամյա որդու եւ 11-ամյա դստեր անհետ կորելու մասին: Հոկտեմբերի 28-ին երեխաների մարմինները հայտնաբերել էին անտառում, եղեւնու ճյուղերով ծածկված: Նրանց ծեծի էին ենթարկել, աղջկան բռնաբարել, իսկ հետո երկուսին էլ խեղդամահ արել: