Ալժիրի եւ ՀԱՀ-ի միջեւ գիտատեխնիկական համագործակցության շրջանակում 2016թ. կհայտնվի աֆրիկյան առաջին գերձայնային անօդաչու օդանավը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ալժիրի գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական զարգացման վարչության գլխավոր տնօրեն Հաֆիդ Աուրագը:
Նախագծի աշխատանքները կսկսվեն 2015թ. Ալժիրի Բրիդ քաղաքի համալսարանին կից ավիացիայի ինստիտուտում: Առաջին սարքը շահագործման կհանձնվի 18 ամիս անց, այսինքն` 2016թ.: «Առաջիկայում մեկնարկելիք նախագիծը կդառնա Ալժիրի եւ ՀԱՀ-ի գիտելիքների միավորման արգասիքը», - Աուրագի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Փորձագետները նշում են, որ Աֆրիկայում աճում է անօդաչու օդանավերի պահանջարկը, որոնք համաշխարհային պրատիկայում օգտագործում են բանակները եւ անվտանգության ծառայությունները` հետախուզական եւ որոնողական գործողություններ իրականացնելու համար:




























