Virgin ընկերության SpaceShipTwo տիեզերանավը փորձարկման ժամանակ վթարի պահին մասնատվել է: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-՝ն վկայակոչելով ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության ազգային վարչության պետ Քրիսթոֆեր Հարթին:
Հարթի կարծիքով, «կտորների վիճակը վկայում է, որ տիեզերանավի մասնատումը տեղի է ունեցել օդում»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Virgin-ի փորձագետները ընկերությանը նախազգուշացրել են SpaceShipTwo շարժիչների վտանգավորության մասին:
SpaceShipTwo տիեզերանավը կործանվել է Քալիֆորնիայի Մոհավա անապատում, փորձարկման ժամանակ:





























