Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Կիպրոսի խնդիրները Թուրքիայի ազգային խնդիրների մի մասն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, պետնախարար Ջեմիլ Չիչեքը: Նա հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին, hաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ 1991 թվականի աշնանը ԼՂ-ն անկախության հանրաքվե անցկացրեց, որտեղ բնակչության 99,89 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ նրան հարակից 7 շրջանների նկատմամբ: Ներկայումս ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: