Գերմանիայում հունիսի 30-ին կայանալու են դաշնային նախագահի ընտրությունները: Նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, սահմանադրական մի մարմին, որը հավաքվելու է հատկապես այդ նպատակով: Դրա կազմում են Բունդեսթագի պատգամավորներն ու պատվիրակների նույն քանակություն՝ ընտրված տեղական խորհրդարանների կողմից:

2010թ. ընտրությունները կկայանան արտահերթ, քանի որ մայիսի 30-ին անսպասելիորեն հրաժարական էր տվել նախագահ Հորսթ Քյոլլերը:

Այժմ գերմանական պետության նախագահի պարտականությունները կատարում է Յենս Բերնենը՝ Բունդեսրատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահը եւ Բրեմենի քաղաքապետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Անգելա Մերկելի գլխավորած կառավարող աջ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածուն Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Քրիստիան Վուլֆն է: Ներկայումս նա զբաղեցնում է Ներքին Սաքսոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը: Վուլֆի գլխավոր մրցակիցը ընդդիմության թեկնածու Յոախիմ Հաուկն է, «Շտազիի» արխիվի նախկին ղեկավարը: