18-30 տարեկանների շրջանում հարբեցողությունն աճել է սոցցանցերի պատճառով: Երիտասարդությունը բարերում ընկերների հետ շփվելու եւ խմելու փոխարեն նախընտրում է ալկոհոլային խմիչքներ խմել օնլայն ռեժիմով, փոխանցում է Direct Press-ը` վկայակոչելով սոցիոլոգների հետազոտությունը:
Գիտնականներն այսօր առաջարկում են սոցիալական ցանցերը վերանվանել «հակասոցիալական»: Աղբյուրը նշում է, որ նշանակված ժամին տարբեր երկրներից, քաղաքներից եւ փողոցներից ընկերները նստում են համակարգիչների առաջ, բացում շշերը եւ սկսում խմել եւ միաժամանակ նամակներով փոխանակվել:
Սոցիալական ծառայությունների աշխատակիցներն արդեն ահազանգում են. նրանք դա վտանգավոր են համարում ոչ միայն երիտասարդության ադապտացիայի, այլեւ ապագա սերնդի առողջության համար: Ըստ նրանց` բազմաթիվ օնլայն-հարբեցողներ վերածվում են իսկական հարբեցողների
Որոշ լավատեսներ էլ կարծում են, որ Facebook-ն իր առավելություններն ունի: Այն կարող է որոշել մարդու կախվածությունն ալկոհոլից, կանգնեցնել նրան եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Հարցումն անցկացվել է 224 երիտասարդների շրջանում, որոնք մշտապես օգտվում են սոցիալական ցանցերից:





























