PKK-ն նոր շրջան է մտնում։ Ստացված տեղեկությունների համաձայն,  թուրքական բանակի 50 սպա միացել են PKK-ին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Aksiyon-ը։

«Տարիներ տեւած ներքին եւ արտաքին խնդրիների  արագ լուծման ճանապարհին, մի անծանոթ ձեռք Թուրքիային կրկին փորձում է հետ տանել նախկին քաոսով լեցուն օրերը։  Դրա համար, ինչպես ամեն անգամ, օգտագործում են PKK-ի ահաբեկչության հաղթաթուղթը։

Հատկապես՝ PKK-ի ձեռքով իրականացրած գործողությունները, Թուրքիայի տարբեր ծայրերից լսվող PKK-ի կողմից սպանված անձանց մասին լուրերը, թուրք հասարակությանը ծանր վիրավորանք են հասցնում»,- գրում է Aksiyon-ը:

Ըստ պարբերականի, տեղեկություններ կան, որ թուրքական բանակից հեռացած 50 սպաներ միացել են PKK-ին։  Սա հիշեցնում է 2002-ը, երբ հայտնի էր դարձել, որ թուրքական բանակի 50 սպաներ գաղտնի անդամակցում են PKK-ին, եւ կարեւոր ռազմական փաստաթղթեր փոխանցել էին PKK-ի ղեկավարությանը,-նշվում է թուրքական Aksiyon-ում: