Գիտնականները պնդում են, որ գոյություն ունեն զուգահեռ աշխարհներ, որտեղ դինոզավրերը չեն վերացել եւ մեզ համար սովորական շատ բաներ միաժամանակ գոյություն ունեն այլ տեսքով, փոխանցում է BFM-ը:
Աղբյուրը նշում է, որ այդ կարծիքին են Ավստրալիայի Գրիֆիթի համալսարանի եւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
Ըստ գիտնականների` յուրաքանչյուր զուգահեռ աշխարհ իրական է, իսկ միջաշխարհային փոխազդեցությունը քվանտային էֆեկտների արդյունք է: Ըստ նրանց` ազդեցությունը կարելի է նկատել աշխարհների միմյանցից «հեռանալիս»: Գիտնականները հայտարարել են, որ որոշակի աշխարհում դիտորդը չգիտի, թե ինքը որտեղ է հայտնվել:
Գիտնականները կարծում են, որ իրենց աշխատանքը պետք է ավելի շատ մոտեցում համարել, այլ ոչ թե մեկնաբանություն:
Առաջին անգամ տարբեր աշխարհների գոյության գաղափարը հանդիպում է Հյու Էվերեթի աշխատությունում: «Բազմաշխարհություն» եզրի հեղինակն է Բրայս Դեւիթը, որը զարգացրել է Էվերեթի թեզի թեման:





























