Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստեղծվել է արագ արձագանքման Թեժ գիծ` 53-70-22 հեռախոսահամարով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, Թեժ գիծ ծառայությունում հաշվառվելու են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչարարության կապակցությամբ քաղաքացիների բողոքներն ու առաջարկությունները:
Խորհրդատվական բնույթի հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 090-007-007 վճարովի ձայնային պորտալ:




























