Թուրքիայի Օսմանիյե նահանգում բեռնատար գնացք է պայթեցվել։ Դա տեղի է ունեցել հունիսի 29-ի երեկոյան, երբ  բեռնատար գնացքն անցնելիս է եղել Օսմանիյե նահանգի Դյուզիջի շրջանով։  Օսմանիյեի նահանգապետ Ջելալեթին Ջերրահը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։  Պայթյունի հետեւանքով վնասվել են գծերը, կանգնեցվել է  Ադանա-Էլազըղ արագընթաց գնացքների աշխատանքը։

Դեպքի վայր ժամանած մասնագետները պայթյունի կազմակերպման մեջ կասկածում են PKK-ին։

Ըստ որոշ տեղեկությունների, գնացքը ռազմական տեխնիկա էր տեղափոխում PKK-ի դեմ ծավալվող գործողությունների համար։