Հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: