Գյուտարարը Սան Ֆրանցիսկոյից(ԱՄՆ) գաջեթի նախատիպ է ստեղծել, որը թույլ կտա մարդկանց վազել ջայլամների նման՝ զարգացնելով նույնքան արագություն: Ամերիկացու ստեղծած բիոնիկ կոշիկները զսպանակներ ունեն, որոնք տիրոջը շարժման ընթացքում հենման ուժ են հաղորդում, հաղորդում է «Direct Press»-ը:

Սեյմուրը, նշում է աղբյուրը, աշխատել է կոշիների ստեղծման վրա մի քանի տարի, տասնյակ նախատիպեր ստեղծել: Իր արդի տեսքով դրանք կարող են մեկ ժամում25 մղոն արագություն զարգացնել(40կմ/ժ), ինչը հավասար է ծանրաբեռնված փողոցով մեքենայի ընթացքին:

Ամերիկացին առաջինը չէ, ով փորձում է կրկնել ջայլամի կամ կենգուրուի քայլվածքը: Վաճառքում արդեն կան ցատկող կոշիկներ՝ 265 դոլար արժողությամբ: Ստեղծողները պնդում են, որ տվյալ կոշիկը կարող է ցանկացած մարդու կենգուրուի վերածել: