Անգլիայում հնագետները պեղումների ժամանակ XVIII  դարի ապակե շիշ են գտել: Այն նախատեսված է եղել վհուկների անեծքներից պաշտպանվելու համար, հաղորդում է «MK-London»-ը:

Շիշը կլոր տեսք եւ կանաչ երանգ ունի, բարձրությունը 15 սմ է:

Վհուկներին վախեցնելու եւ նրանց անեծքները չեզոքացնելու համար շշերում պահել են եղունգներ, մեզ, մազեր ու այլ առարկաներ:

Հնագետներից մեկը հիշեցրել է, որ XVIII դարում այդպիսի առարկաները սովորական կյանքի մի մասն են եղել:

Այլ վայրերում մասնագետները գտել են վհուկներին վախեցնելու այլ առարկաներ՝ կոշիկներ, թանաքամաններ եւ այլն:

Օրերս Լեսթերի համալսարանի ուսանողները կելտական կառքերի տարրեր են հայտնաբերել: