Հունիսի 30-ի գիշերը Դաղստանում անհայտ անձինք պայթեցրել են մի մեքենա, որում եղել է ոստիկանության աշխատակցի որդին: Այնուհետեւ հանցագործները գնդակոծել են մեքենան ավտոմատ հրազենից, հաղորդում է Gzt.ru-ն:

Արդյունքում 20-ամյա երիտասարդը զոհվել է: Դեպքի վայրում օպերատիվ-քննչական միջոցառումներ են իրականացվում:

Նշենք, որ հունիսի 26-ին Մագոմեդալի Վագապովի խմբի գրոհայինների ոչնչացման հատուկ գործողության ընթացքում սպանվել էր մեկ ոստիկան եւս երկուսը վնասվածքներ էին ստացել: Զոհվել էր մեկ գրոհային: