Microsoft ամերիկյան ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի որոշ տարբերակների վաճառքը, գրում է «Պրոնեդրան»
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը այսպիսով փորձում է գրավել իրենց վերջին ՕՀ-ի պոտենցիալ գնորդների ուշադրությունը: Հոկտեմբերի 1-ին ներկայացվել է Windows 10-ի տեքստային տարբերակը, իսկ ամբողջական տարբերակը կհայտնվի միայն հաջորդ տարվա վերջին:
Նոյեմբերից սկսած՝ ընկերությունն այլևս չի վաճառելու Windows 7 ՕՀ-ի Home Basic, Home Premium և Ultimate, ինչպես նաեւ Windows 8 տարբերակները։ Նախքան Windows 10-ի թողարկումը՝ բոլոր համակարգիչներին լռելյայն կառաջարկվի Windows 8,1-ը:
Ընկերության ամենատարածված օպերացիոն համակարգը Windows-7-ն, որն օգտագործում է օգտատերերի 53%-ը, սպառողների 17%-ը նախկինի պես օգտագործում է հեռավոր 2001թ. թողարկված Windows XP օպերացիոն համակարգը:




























