Apple կորպորացիան վաճառքի է հանել 5,5 դյույմանոց էկրանով iPhone 6 Plus-ի նոր օրինակները, որոնք այլևս չեն ճկվում:
Արդեն չճկվող սմարթֆոնների վաճառքի մասին հայտնել են հենց գնորդները: Նրանք նկատել են, որ ամարթֆոնն ավելի հարթ մակերեւույթ ունի: Բացի այդ, նոր iPhone-ի հետեւի կափարիչն էլ ավելի խուլ աղմուկ է հանում: Նոր iPhone 6 Plus-ը նախկինից 21 գրամ ավելի է կշռում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ին YouTube-ում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ոչ խնամքով օգտագործելու հետեւանքով սարքի ճկման 300 դեպք է արձանագրվել: Ավելի վաղ Apple-ում հայտարարել էին, որ տասնյակից ավելի մարդիկ բողոքել են «կորաձեւ սմարթֆոնի» համար:





























