Facebook ու Twitter սոցցանցերը ահաբեկիչների համար հարմար հարթակ են ճանաչվել, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարական կապի (GCHQ) ղեկավար Ռոբերտ Հանիգանին:
Ըստ նրա` որոշ սոցցանցեր հերքում են այն փաստը, որ իրենց հնարավորությունները արդյունավետ օգտագործում են տարբեր ծայրահեղական խմբավորումները: Ծայրահեղականները ակտիվ քարոզչություն են վարում եւ իրենց շարքեր նոր մարտիկներ հավաքագրում Facebook-ի եւ Twitter-ի միջոցով: Բացի դրանից, ԻՊ գրոհայիններն աշխատում են WhatsApp-ի եւ YouTube-ի միջոցով:
Ըստ աղբյուրի`ԻՊ կողմնակիցները օրական հրապարակում են 40 հազար թվիթ: Այդ կապակցությամբ հատոկ ծառայության ղեկավարը առաջատար ընկերություններին, որոնց շարքում են Google-ը, Facebook-ը, Twitter-ը եւ Microsoft-ը, կոչ է արել գործել GCHQ-ի հետ սերտ համագործակցությամբ:
Հանիգանի հայտարարությունը, ըստ փորձագետների, արտացոլում է արեւմտյան հետախուզական գործակալությունների անհանգստությունը, որն առաջացել է տեխնոլոգիական հսկաների՝ իրենց օգտվողների գաղտնիությունը պաշտպանելու ձգտմամբ:





























