Օդեսայում տեղի է ունեցել միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Առաջին աշխարհամարտին: Հայկական եկեղեցու մասին զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, փոխանցում է Analitika կայքը:

Ըստ աղբյուրի` պատմաբանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Հայկական թեմի ձեւավորման պատմական առանձնահատկությունների վրա: Ներկայացրել է նաեւ հայկական եկեղեցու դերը նախնական կրթության ոլորտում, որն իրականացվել է ծխական դպրոցների միջոցով, որտեղ կրթական համակարգի շրջանակում, բացի ընդհանուր առարկաներից, սովորողներն ուսանել են նաեւ հայերեն, Հայաստանի պատմություն եւ աշխարհագրություն, Աստծո օրենքները (ըստ Հայ եկեղեցու օրենքների), ընդ որում տվյալ առարկաներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել: 

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: