Անկարայի Մամաք շրջանի մզկիթներից մեկի իմամ Ռ.Ա.-ն ձերբակալվել է իր ռուս սիրուհուն շանտաժ անելու համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրք իմամը սպառնացել է իր ռուս սիրուհուն, որ իրենց միջեւ տեղի ունեցած սեռական կապերի նկարահանված տեսարանները կտեղադրի ինտերնետում, եթե նա չմարի 100 հազար դոլարանոց բնակարանի հիփոթեքային վարկը։  Իմամին ռուս կնոջը շանտաժի ենթարկելու մեջ օգնել է նրա մեկ այլ՝ թուրք սիրուհին։  Իմամը ռուս սիրուհուն վախեցրել է՝ ասելով, որ ինքը «Էրգենեկոն»-ի ղեկավարներից է։

Ոստիկանությունը իմամի տան հետախուզության ժամանակ հայտնաբերել է այն փաստաթուղթը, որտեղ  իմամը ռուս կնոջը ստիպել էր ստորագրել, որ համաձայն է վճարել հիփոթեքային 100 հազար դոլանոց վարկը։