2017թ.-ին Հայաստանն ավարտին կհասցնի դեպի Վրաստան եւ Իրան նոր էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը: Այդ մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը: Նա նշել է, որ դեպի Իրան բարձր վոլտային 3-րդ էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը դարձյալ քննարկվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած վերջին այցի ընթացքում: Շինարարությունը շարունակելու համար հարկավոր բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել, իսկ բարդությունները չեզոքացվել են, հայտարարել է փոխնախարարը: Գծի շինարարությունը կտեւի 18 ամիս, հավելել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրահաղորդմանը, ապա նախագծի ֆինանսավորման համար արդեն վարկային համաձայնություն է պատրաստվում Գերմանական զարգացման «KfW» բանկի հետ:

Այժմ Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրահաղորդման 2 համակարգ է գործում՝ յուրաքանչյուրը 220 կՎտ լարմամբ: Երրորդը կունենա 400 կՎՏ լարում եւ 2 շղթաներ, որը կթեթեւացնի հայկական էլեկտրականության հաղորդումն իրանական գազի դիմաց, որը ստանում է Երեանի ՋԷԿ-ը: Նախագծի արժեքը պետք է կազմի 107.9 մլն եվրո, որոնք վարկի տեսքով կտրամադրի իրանական կողմը:

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղոդրման 400 կՎտ լարմամբ համակարգի շինարարության համար 75 մլն եվրո վարկ կտրամադրվի եւ 2 մլն եվրո գրանտ Գերմանական զարգացման «KfW» բանկի կողմից: Նոր գիծը մոտ 3 անգամ կավելացնի Հայաստանի եւ Վրաստանի էներգոհամակարգերի միջեւ հոսքի հնարավորությունները: Այժմ Հայաստանին եւ Վրաստանին կապում է 220 կՎտ լարմամբ 1 եւ 110կՎտ լարմամբ 2 համակարգ: Դրանիցի մեկը գործում է 35 կՎտ ռեժիմում՝ վրացական կողմի կայանում անհրաժեշտ հզորության բացակայության պատճառով: